Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱՆ. Կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի  միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Կողմերը պայմանավորվել են համագործակցել փոխպատվաստման բնագավառում առկա փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակաման, համատեղելի դոնորների որոնման և ստացված արդյունքների փոխանակման շուրջ: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն իր տվյալների բազայում կիրականացնի ալոգեն փոխպատվաստման համար համատեղելի ոչ ազգակից դոնորի որոնում։ Նշենք, որ հիմնադրամի կողմից նշյալ ծառայությունը կատարվելու է անվճար։


Միջոցառմանը մասնակցել են արյունաբանական կենտրոնի բժիշկները, փոխպատվաստման խմբի անդամները և ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի աշխատակիցները:


Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հույս է հայտնել, որ կնքված հուշագիրը հիմք կհանդիսանա համագործակցության ընդլայնման և Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ու դրա հետ կապված գործառույթների ամբողջական ներդրման և իրականացման համար:


Հարկ է նշել, որ փոխգործակցությունն իրականացվելու է երկու կազմակերպությունների կողմից համատեղ ստեղծված միավորի՝ Տրանսպլանտացիոն Կոորդինացիոն Խորհրդի որոշմամբ, որտեղ ներգրավվելու են կողմերի լիազոր ներկայացուցիչներ՝ արյունաբաններ, փոխպատվաստման մասնագետներ, իմունագենետիկներ և բժշկության այլ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն փոխպատվաստման հետ։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ